Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. 1-ին ամիս

Հղիություն. 1-ին ամիս

Բեղմնավորում

Ձեր հղիության ժամկետի  մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում: 

 

Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու  սեռական օրգանների նորմալ գործունեությունը:


Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ,  սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան  բշտիկ,  որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:


Հզիություն. 1-ին ամիսՀղիության առաջին ամիս

 

Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ   օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն:  Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:   

 

Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը


Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ  դուրս գալիս  հաջորդ դաշտանի ժամանակ:

 

հղիության առաջին ամիսՀղիության առաջին ամիսԲեղմնավորում


46 քրոմոսոմները  ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:


Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին  ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել:  Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:


Սպերմատոզոիդներ

 

Սեռական հարաբերության ժամանակ  կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի  հետ:


Բեղմնավորումը
ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող  հատուկ բշտիկը  լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:


ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:

 

Բեղմնավորված ձվաբջջի ներսում,  բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:


Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է  մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով: 


Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ  0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:


Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:

 

ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:


Բեղմնավորված ձվաբջիջը
սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:


ԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև  ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:


Երկբջջանի էմբրիոնըՉորսբջջանի էմբրիոնըՈւթբջջանի էմբրիոնը

 

Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով  մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:


Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:

 

Արգանդում տեղավորվելը

 

Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:

 

5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):


 

Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների  և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները,  որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:

 

8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:


Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:

 

1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը


Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:

 

Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:

 

2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ


Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:

 

3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ

 

Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և  դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:

 

 3 շաբաթական հղիությունԱրյան շարժումը սրտում պտղի մոտ


Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:


Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:

 

4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ


Նյարդային փողն արդեն պատվել  է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ:  Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց: 

 

4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն

 

Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում  է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ  սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:

 

Հղիության առաջին ամիս (4 շաբաթական)

 

Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

 

Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Meri

02.05.2014

Barev dzez bjshkuhi,xndrumem patasxanel im harcin,Dashtanayin cikls 23-25 erord orern e linum hamarya mshtapes,verjin dashtans marti 26-in er,minch ors dashtan chem tesel,dashtani ushacumic 2 or heto test em arel ev cuyc e tvel hxiutyun,bayc aysor tuyl aryan hetqer kan,ardyoq da vtangavor e ev karox e vnasel ptxin?naxapes shnorhakalutyun

Anna

30.04.2014

Anna bayc asem vor arten 3 rord ankam krkvuma xndrum em patasxanek,

ANNA

30.04.2014

Barev dez bjchkuhi jan dez mi harc unem xndrum em patasxanek, es unem 2 erexa uzumem erordn unenam hxianum em ancnuma dastanic 7 or 8 or heto vijum em, stugvel em amen inch norml e im mot incic hnaravora linel,

milena

30.04.2014

barev dzez bjshkuhi,marti 28in haraberutyun em unecel,aprili 7in dashtans sksvele,sovorakanic 10 or shut,ev qich artadrutyamb,hnaravor e ardyoq hxi linem?unenum em caver mejqi shrjanum,tramadrutyan ktruk ankumner,ev hognacutyun

larisa

30.04.2014

barev dzez bjshkuhi....hxiutyan arajin shabatum marmni qashi avelacum linum e?

anush

29.04.2014

barev bjshkui jan xndrumem patasxanek im harcin ,da inc shate anhangstacnum. es 24 shabatakan hxiem ev bjshkuis asac vor @nkerki vra kista ka. xndrumem asek ardyok da chi vnasi im erexayin ev inch hetevankner karoxe unenal.naxapes shnorhakalutun

Gayane

28.04.2014

Barev Dzez hargeli bjshkuhi indz mi harc e anhangstacnum es 19 shabatakan hxi em ev indz uxarkel en ptxi analiz handznel << АЛЬФА-ФЕТОПРОТЕИН>> ev <<ХОРИОНИЧЕСКИЙ ГОНАДОТРОПИН>>uzum em imanal da partadir e te voch,, ev inch analiz en vercnelu xndrum em patasxaneq,, naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

27.04.2014

Հարգելի ANAHIT21, բարև Ձեզ, պատճառները կարող են տարբեր լինել, կփորձենք հուշել. ընտանեկան հարաբերություններ, զգացմունքների պակասում, այլ տղամարդու առկայություն, հղիության սկիզբ, հորմոնալ խանգարումներ, գինեկոլոգիական խնդիրներ: Փորձեք Ձեզ համար պարզել՝ խնդիրներց որը բացառելև որի վրա կենտրոնանալ:

Anna

26.04.2014

barev dzez hargeli bjshkuhi. arajneks arden 1 tarekan e. hxiutyuns shat lav e @ntacel. uxaki mi xndir unem aryuns bacasakan e. chnayac poqrikis aryunele bacasakan. ev xndirner charajacan. hima uzum em 2- rd balikn unenal bayc vaxenum em xndirner arajanan qani vor es kardaci vor arajini jamanak aydqan xndirner chen linum vorqan 2- rdi jamanak. inch xndirner karajanan ev petq e ardyoq naxoroq dimel bjshki. naxapes shnorhakalutyun.

LILIT

26.04.2014

Barev dzez,es amusnacac em,unem 1,5 tarekan balik.Mot 2 amis klini indz mot cakhutyun chka haraberutyunner unenalu,isk haraberutyunneri jamanak el cav ev thajutyun em zgum,hnaravor e inch vor xndir unem,te ger hognacutyan het e kapvac.naxapes shnorhakalutyun

ANAHIT21

24.04.2014

Barev cez inc mi harce anhangstacnum.es arden 5 amise amusnacacem amusnutyan skzbnashrjanum erb serakan kyanqov ei aprum mots kar serakan cankutyun ev grgrvacutyun,bayc arden 3 amise inch vochinch chem zgum ev chunem serakan kyanqov aprelu cankutyun.inchpes kbacadre da.naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

24.04.2014

Հարգելի aaa, բարև Ձեզ, սնկային վարակը կարող է լինել ամենատարբեր օրգան-համակագերում, նաև՝ սեռական: Ընդ որում սեռական օրգանների սնկային վարակները միշտ չէ, որ առաջանում է սեռական ճանապարհով, այն կարող է առաջ գալ նաև ոչ պատշաճ վնասազերծված պարագաների (գինեկոլոգիական և ուրոլոգիական գործիքներ, բաղնիքի պարագաներ, սպիտակեղեն) միջոցով: Կանդիդոզի (սնկային վարակի) զարգացմանը նպաստում են արտաքին և ներքին ծագման բազմաբնույթ գործոններ. շրջակա միջավայրի բարձր ջերմություն ու խոնավություն, օրգանիզմի արտաքին ծածկույթների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական վնասվածքներ, իմունային համակարգի անբավարարություն...

Ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ սեղմելով ստորև հղումը.

https://www.med-practic.com/arm/1172/24470/article.more.html

Մեդ-Պրակտիկ

24.04.2014

Հարգելի Covinar, բարև Ձեզ, ամնիոտիկ ինդեքսի 40-ը դեռևս այն ցուցանիշը չէ, որը կարող է խոսել որևէ պաթոլոգիայի մասին, այն կարելի է համարել նորմայի վերին սահման: Հարկավոր է ուշադիր լինել, գտնվել մասնագետի հսկողության տակ, կատարել նրա խորուրդնեը՝ կանխելու հետագա ավելացումը:

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի Milana, երբեմն ցավեր լինում են՝ անցողիկ: Եթե ցավը առ այսօր պահպանվում է և չի նահանջում, անպայման անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդատվություն:

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի Anita, բարև Ձեզ, ստորև հոդվածի հղումն է, որը կօգնի Ձեզ՝ ստանալու հարցի պատասխանը.

https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի ANI***, բարև Ձեզ, լավ է որ ինչ-որ կերպ պատճառը պարզ է դարձել: Սովորաբար ինտիմ հիգիենայի համար օգտագործվում են հնարավորինս նեյտրալ միջոցներ՝ առանց եթերների և հոտավետ հավելումների, որոնք լրացուցիչ գրգռիչների դեր են կատարում: Օրինակ, Ձեր տարբերակում ցանկալի է օգտագործել մանկական օճառ, որը չի պարունակում հավելումներ:

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի ARUS, բարև Ձեզ, մեր կողմից նշվել է այն պարբերականությունը, որը կատարվում է հղիության ժամանակ, երբ որևէ խնդիր չի առաջանում կատարելու ավելին, սակայն երբ լինում է անհրաժեշտություն, ապա անխուսափելի է դառնում լրացուցիչ սոնոգրաֆիայի անցկացումը: Բնականաբար, ոչ անհրաժեշոտության դեպքում կարիք չկա անելու հաճախակի, և հարկ է խուսափել, բայց դա չի նշանակում նաև, որ հաճախակին անպայման վտանգ է ներկայացնում: Առ այսօր չկան ապացուցված տվյալներ հաճախակի ՈՒՁՀ-ի վտանգավոր հետևանքների մասին: Ավելի մանրամասն կարող եք կարդալ հոդվածում, որի հղումը ներկայացնում ենք.

http://analizi-uzi.com/chastoe-uzi-pri-beremennosti-vredno-li-uzi-dlya-ploda.html

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի ANI..., բարև Ձեզ, դժվար է նկարագրած գանգատը կապել չհղիանալու հետ, բայց նա տեղիք է տալիս դիմելու մասնագետի խորհրդատվության և հետազոտվելու:

Մեդ-Պրակտիկ

23.04.2014

Հարգելի Maria, բարև Ձեզ, առաջնեկի դեպքում սովորաբար խաղն ավելի ուշ է զգացվում, երբեմն կարելի է շփոթել փորիկի գազերի շարժման հետ: Հատկապես հանգիստ պառկած ժամանակ ուշադիր կենտրոնանալիս կարելի է տարբերել այն: Կարծում եմ շուտով կզգաք, քանի որ 4.5-5 ամսականից այն ակնառու կսկսվի  տարբերվել:

Covinar

23.04.2014

Bjishk jan es arden 7amsakan hxi em u im mot gerjrutyun ka hasnum e 40.bolor hnaravor analizner tvel em u bolory normal e.voch mi bjishk chi haskanum te inchic e.dzer karciqov inchic e u inch xohurd ktaq.u inch vnadakar azdecutyun karox e unenal.

aaa

23.04.2014

Bjshkuhi jan xndrum em aseq inch e snkayin varak@???inch depqum txamard@ karox e varakvel snkayin varakov???

Լուսինե

22.04.2014

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար!!!

Anita

21.04.2014

Nereceq hxiutyan jamanak kareli e haraberutyun unenal.

Milana.

21.04.2014

Es arden mek amsakan hxi em bayc caver unem vorovayni shrjanum hatkapes dzax koxmum.inchic klini?kariq ka dimel bjjshki?

LIANA

18.04.2014

shat shnorhakalutyun

ARUS

18.04.2014

BAREV BJSHKUI JAN DUK NSHUMEK VOR ULTRACAYNAYIN HETAZOTUTYUN TUYLATRVOME HXIUTYAN @NTACKUM E3 ANGAM SAKAYN ETE ES 5 AMSVA MECH ANCELEM 15 ANGAM ARDYUK DA CHI VNASUM EREXAIS EV XNDRUMEM PATASXANEK AYN INCHPES KAROXE AZDEL EV ES INCH KAYLERI DIMEM VORPEZI UNENAM AROXCH BALIK> NAXAPES SHNORHAKALUTUN

Մեդ-Պրակտիկ

18.04.2014

Հարգելի LIANA, բարև Ձեզ, ստորև այն կլինիկաների տվյալներն են, որտեղ կարող եք դիմել Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար. 1.Էրեբունի ԲԿ, Ծննդատուն erebouni.am Անդրանիկ Պողոսյան` կլինիկայի գիտական ղեկավար +374 91 41 20 59 Հռիփսիմե Մոկացյան՝ Գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ +374 10 47 00 65 +374 91 45 64 45 2.ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ տնօրեն +374 10 34 18 83 ընդունարան +374 10 34 17 74 մանկաբարձական երկրորդ բաժանմունք +374 10 34 15 83 3.ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Տեղեկատու +374 10 53 13 42 ,+374 10 53 01 72 Ընդունարան +374 10 53 06 41

ANI***

18.04.2014

BJSHKUHI JAN OCHAR@ POXELU PES ES INC AVELI HANGIST EM ZGUM HNARAVOR E DA ALERGIA LINEL....ELI LINUM E QOR BAYC HAMEMATABAR HANGIST EM.NAXAPES SHNORHAKAL EM.

Մեդ-Պրակտիկ

17.04.2014

Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, շնորհավորում ենք հղիության առիթով: ) Գոյություն ունի հղիության շաբաթներով հաշվարկի 2 տարբերակ. 1-ինը՝ մանկաբարձական, որը հաշվարկվում է դաշտանի ուշացման օրվանից և հասուն ծնունդ է համարվում 40 շաբաթականը, 2-րդը՝ էմբրիոնալ, երբ հաշվարկը կատարվում է բեղմնավորման պահից և այս դեպքում հասուն պտուղ է համարվում 38 շաբաթականը, այսինքն՝ 14-15 օր ավելի պակաս մանկաբարձական հաշվարկից: Կապված, թե որ տարբերակն է հաշվարկած, բաժանում եք ամսվա շաբաթների վրա և ստանում ամիսների թիվը: 2-րդ դեպքում բեղմնավորման հավանական ժամկետը Ձեր պարագայում՝ դաշտանի 1-ին օրից հաշվարկած՝ 11-15-րդ օրից սկսվում է շաբաթների հաշվարկը:

Պլանային ուլտրաձայնային հետազոտությունն անցնում են 3 անգամ՝

10-14 շաբաթական,

20-24 շաբաթական,

32-34 շաբաթական:

Մեդ-Պրակտիկ

17.04.2014

Հարգելի Mara, հղիությունն իր հետ բերում է բազմաբնույթ փոփոխություններ, որոնք անդրադառնում են հղիի վրա և՛ հոգեբանական, և՛ կենսաբանական առումով, որոնք մեծամասամբ խիստ ժամանակավոր բնույթ են կրում և անցնում են հղիության ավարտի հետ: Չի բացառվում Ձեր նկարագրած հոգեբանական վիճակի և հղիության կապը, որը նույնպես ժամանակավոր բնույթ կկրի: Հարկավոր է նրբանկատ լինել, այդ առումով ճիշտ վերաբերվել ամուսնու հետ, որպեսզի հետագայում հոգեբանական տեսակետից այլ բնույթի չվերածվի: Մյուս հարցերի պատասխանները Դուք կարող եք գտնել հետևյալ հոդվածում. https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html.

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ